Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Խաղաղություն պարտադրեու մի քանի ձև կա՝ առաջինն այն է, ինչ այսօր մեր բանակն անում է ռազմի դաշտում. Մասիս Մայիլյան (տեսանյութ)

Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը կաող է լծակ ծառայել, որպեսզի տարածաշրջանում հասատվի խաղաղություն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում դիրքորոշում արտահայտեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Արցախի կողմից միջազգային հանրությանը ուղղված կոչին՝ ճանաչելու Հայաստանի անկախությունը։

Մայիլյանը շեշտեց՝ հիմնականում աշխատանքներ տարվում են Թուրքիայի հետ և գործադրվում են ջանքեր՝ համոզելու այդ կողմերին իրենց սկսած գործի անհեռանկարության մասին։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությունից ստացված ազդակներին, Մայիլյանն ասաց՝ կոչը հնչել է այսօր, տարբեր օղակներով փորձում են հասցնել միջազգային հանրությանը։

Պատասխանեով «Ա1+»-ի այն հարցին, թե ինչ լծակներով պետք է միջազգային հանրությունը խաղաղություն պարտադրի երկու ագրեսորներին, Մայիլյանն ասաց․

«Խաղաղություն պարտադրեու մի քանի ձև կա՝ առաջինն այն է, ինչ այսօր մեր բանակն անում է ռազմի դաշտում, երկրորդը՝ եթե հիմա խոսում ենք Թուրքիայի և Ադրբեջանի մասին, կա տարբեր գործիքակազմ՝ սկսած համոզելու տարբերակից զանգեր եւ այլն, նաեւ կան սանկցիաների հնարավորություններ: ՄԱԿ-ի կանոնադրության մեջ կան ագրեսորին կանգնեցնելու բոլոր հնարավորությունների մասին: Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը գտնվում է առաջին փուլում, պետք է կատարվեն հաջորդ քայլերը, մինչեւ հասնենք խաղաղության տարածաշրջանում»,-ասաց նա:

Մեր մյուս հարցին, որը վերաբերում էր ժամանակավոր զինադադարի կոչերին, Մայիլյանն ասաց. «Նման առաջարկ չենք ստացել: Մենք Կարմիր խաչի հետ կապի մեջ ենք, եթե լինի զինադադար, իհարկե, դիերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, ինչպես լուծվել են 2016-ին: Այդ առումով մեր պատրաստակամությունը կա: Ով սկսել է այս ագրեսիան, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»։