Բացել լրահոսը Փակել լրահոսը
TP
A A
Պաշտոնական

Beeline-ի անվճար բջջային կապ՝ Հայաստանում գտնվող արցախցիներին

2 հոկտեմբերի 2020 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է, որ Արցախից եկած մեր հայրենակիցները կարող են մեկ ամիս անվճար օգտվել BeeFree 1900 փաթեթից։

 

Փաթեթում ներառված է՝ 200 րոպե դեպի Արցախի և ՀՀ բոլոր տեղական ցանցեր, 5 ԳԲ բջջային ինտերնետ և Telegram, Viber, WhatsApp, Messenger, BeeTV հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն։

 

Փաթեթին միանալու համար պետք է անձնագրով մոտենալ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկը։

 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։