A
A
Ի՞նչ են պատմում Ստեփանակերտի հրետակոծված շենքի բնակիչները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀակառակորդի հրետակոծության հետեւանքով Ստեփանակերտում վնասված բնակելի շենքն է։ Բնակիչները պատմում են՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, լուսաբացին։
«Առավոտյան 7-ի կողմերը պայթյունի ձայն լսեցի, արթնացա, ձայները երկարեցին: Պատուհանից նայեցի, սնարյադը, որ վառած գալիս էր, ես տեսա»,- պատմում է Ստեփանակերտի վնասված շենքերից մեկի բնակչուհին, որը հղի է։
Կինն ասում է՝ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո չի հիշում նման դեպք, բայց սա ոչ իրեն, ոչ շենքի մյուս բնակիչներին չի սարսափեցրել:
Ասում են՝ իրենց տները լքել չեն պատրաստվում, Ղարաբաղից բացի՝ գնալու այլ տեղ չունեն։