Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի զինուժ ԱՀ ՊՆ
A A
Պաշտոնական

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները․ ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: