Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Փաշինյան. Հակառակորդի 4 ԱԹՍ է հայտնվել Կոտայքում ու Գեղարքունիքում

Հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնվել ՀՀ Կոտայքի մարզում ու Գեղարքունիքի մարզերում: Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում:

Հայաստանի ՀՕՊ ուժերն արդեն իսկ ոչնչացրել են դրանցից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման ու չեզոքացման գործընթացը»,- նշել է նա:

Ավելի վաղ սոցցանցերում գրառումներ հայտնվեցին, թե Աբովյան քաղաքի օդային տարածքում ձայներ են լսվում, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք»։

Դրանից քիչ անց Հովհաննիսյանը ևս մեկ գրառում արեց. «Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»:

Մինչև այդ հակառակորդն ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Գեղարքունիքի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր, ևս 2 քաղաքացիական՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորվում։ Բացի այդ, Ադրբեջանը նաև հրետանի էր կիրառել Գեղարքունիքի Շատվան գյուղի ուղղությամբ։