Բացել լրահոսը Փակել լրահոսը
120583646_855269685245077_2085403950777848199_n
A A
Պաշտոնական

Լոռու մարզից զոհված զինծառայողների հուղարկավորությունը տեեղի կունենա հոկտեմբերի 1-ին. մարզպետարան

Լոռու մարզպետարանից տեղեկացնում են.

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ Վանաձորի բնակիչներ, զոհված զինծառայողներ Գեորգի Վաչագանի Հովսեփյանի,Սամվել Գագիկի Մարուքյանի, Դավիթ Տիգրանի Ասիլյանի,Էրիկ Ֆուրմանի Ջիլավյանի,Սևակ Վովայի Զուրաբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին՝ նույն վայրից:

Շիրակամուտի բնակիչ, զոհված զինծառայող Սմբատ Հմայակի Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին Շիրակամուտ համայնքում, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին՝ նույն վայրից:
Գիտակցելով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ խնդրում և հորդորում ենք՝ պահպանել համաճարակային կանոնները և մարդկային կուտակումներ չառաջացնել»: