Բացել լրահոսը Փակել լրահոսը
16762
A A
Պաշտոնական

Վրաստանի վարչապետը առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին հանդիպել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակին:

Նա Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպում անցկացնել Թբիլիսիում` հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթաց հաստատելու նպատակով:

«Հայաստանի եւ Ադրբեջանի հերթական ռազմական առճակատման արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվել, կան մեծ կորուստներ, եւ, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը եւ երկխոսության վերսկսումը դեռ հնարավոր չի թվում:

Բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին, առավելագույնս օգտվել իրենց հնարավորությունները, էսկալացիայի դադարեցման և երկխոսությունը վերսկսելու համար:

Ինչպես գիտեք, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների ՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Պատմականորեն, Վրաստանում բնակվող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում:

Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ներուժ ունեն ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման տարածք: Մեր ընդհանուր շահն է, հնարավորինս արագ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է աջակցել այս գործընթացին ամեն կերպ, այդ թվում` Թբիլիսիում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալելու համար»,- նշել է Գախարիան: