Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նախագահ Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:

«Ձեր կյանքի ուղին անձնուրաց աշխատանքի, հայրենիքին և ժողովրդին ծառայելու, մարդկանց, նրանց հոգսերի և կարիքների հանդեպ նրբանկատ վերաբերմունքի վառ օրինակ է: Ձեր անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ:

Մեր Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս լավ են հիշում 1988 թ. Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում Ձեր մեծ ներդրումը:

Դուք իրավամբ վաստակել եք հայ ժողովրդի սերը, հարգանքը և երախտագիտությունը, և պատահական չէ, որ Ձեզ շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի ուղերձում: