A
A
11 ԱԹՍ, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ. հակառակորդի կորուստները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ:
Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ:
Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն