Բացել լրահոսը Փակել լրահոսը
64676_b
A A
Պաշտոնական

ԱԻՆ-ը՝ Վարդենիսում ավտոբուսի այրվելու մասին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում այրվում է ավտոբուս։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:28-ին, մարվել՝ 11:33-ին:

Այրվել է «Higer» մակնիշի ավտոբուս տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից։