Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեյրան Օհանյան
A A
Պաշտոնական

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ. դատական նիստը չի կայանա

«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերզամի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:
 
Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան», - այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
 
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից էլ հայտնում են, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին փաստաբանական թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
 
«Ըստ տեղեկատվության, նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում։
Հաջորդ դատական նիստի նշանակման օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»։