Բացել լրահոսը Փակել լրահոսը
1555587461283_tbmm
A A
Քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանը Հայաստանին դատապարտող հայտարարություն է ընդունել. Ermenihaber.am

Թուրքիայի խորհրդարանական ուժերը Հայաստանին դատապարտող համատեղ հայտարարություն են ընդունել, գրում է Ermenihaber.am-ը:

Դրա տակ ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» և «Լավ» կուսակցությունների խմբակցության ղեկավարները։

Հայտարարության տեքստում մանսավորապես ասվում է.

«Թուրքիան կշարունակի սատար կանգնել Ադրբեջանին։ Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի իրականացրած հարձակումը և միջազգային հանրությանը կոչ ենք անում սատարել Ադրբեջանին»։

Թուրքիայի օրենսդիր մարմինը Հայաստանին քննադատում է նույն այն կեղծ թեզերով, որոնք բնորոշ են ադրբեջանական պաշտոնական հռետորաբանությանը։ 

Թուրքիայի խորհրդարանը հայկական կողմին մեղադրում է միջազգային իրավունքի խախտմամբ ծանր զրահատեխնիկա օգտագործելու, խաղաղ բնակավայրերի վրա կրակ բացելու և տարածաշրջանի խաղաղությանը և կայունության խանգարելու մեջ։

Հայաստանին թիրախավորող հայտարարությունն ավարտվում է Ադրբեջանի կրած կորուստների ցավակցությունով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ թվիթերյան գրառմամբ իր անունից և ազգի անունից շնորհակալություն է հայտնել հիշյալ 4 կուսակցություններին այդպիսի հայտարարությամբ հանդես գալու համար։ 

Աղբյուր՝ Ermenihaber.am