Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սասուն Միքայելյան. Ինձ չի թվում, թե այս պատերազմում պետք է հրադադար կնքվի (տեսանյութ)

«Նման հարձակում մեկ էլ եղել է 1993 դեկտեմբերի 17-ին, բայց այն ժամանակ այսքան հնարավորություն չունեին, թեև առավելություն ունեին մեր նկատմամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Ադրբեջանի հարձակման մասին։

ԵԿՄ նախագահն ասում է, որ այս պատերազմը մի օր պետք է լիներ, որ Ադրբեջանը իզուր չէր զինվում, իսկ մենք ամեն օր, ամեն ժամ պետք է պատրաստ լինենք։

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիմադրությանը, Ս․Միքայելյանը գտնում է, որ նման լայնածավալ հարձակման դեպքում մեր դիրքերը «նորմալ են պահվում»։ Պատգամավորը նաև ասում է, թե այս պատերազմով պետք է հիմք դնենք մեր վերջնական հաղթանակին, իսկ վերջնական հաղթանակը կապիտուլիացիան է։

 «Բայց ինձ չի թվում, թե այս պատերազմում պետք է հրադադար կնքվի, կարող է լինի, բայց քիչ հավանական է։ Չեմ կարող ասել, թե որքան կտևի, բայց դեռ կգնա»,- եզրափակեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում