Բացել լրահոսը Փակել լրահոսը
120231944_661526004491038_370088653880195100_o
A A
Պաշտոնական

Մեր երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը:

Ծրագրի ավարտին մեր երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար:
Երևանի էներգաարդյունավետության ծրագով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ:
 
Շնորհակալությունս դոնոր կազմակերպություններին՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) մասնակիցներին՝ Եվրամիությանը, Շվեդիային, Գերմանիային, Լեհաստանին, Չեխիային, Լիտվային, Նորվեգիային ևԹայվանյան բիզնես հիմնադրամին»: