Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդգար Շաթիրյանը հաստատեց, որ ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է (տեսանյութ)

ՍԴ աշխատակարգային նիստը կրկին ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյնանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, թե այս պահին նախագահի պաշտոնում ինքնաառաջադրված միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։

Շաթիրյանը չհերքեց նաեւ լուրերը, թե Հրայր Թովմասյանն առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, վերջինս սակայն ինքնաբացարկ է հայտնել։

Բանախոսը փոխանցեց, որ ինքնաառաջադրված թեկնածուի ելույթն ավարտվել է, ինչին հաջորդել է հարց ու պատասխանի փուլը։

ՍԴ նիստը կշարունակվի վաղը ։