Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սահմանադրական դատարանն անցել է նախագահի ընտրության հարցին. կա 2 թեկնածու. Արևիկ Պետրոսյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը անցում է կատարել նախագահի ընտրության հարցին. այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։ Մեկ դատավոր առաջադրվել է, մեկը՝ ինքնաառաջադրվել, հավելեց նա։

Ճշտող հարցին, թե արդյոք այդ թեկնածուները Արման Դիլանյանը և Երվանդ Խունդկարյանն են, Արևիկ Պետրոսյանն արձագանքեց, թե դիտարկումը ճիշտ է մասամբ։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը կրկին բարձրացրել է լրատվամիջոցների մասնակցության հարցը, և իր բարձրացրած հարցը նորից հետ են վերցրել, - տեղեկացրեց Արևիկ Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ լրագրողներին թույլ չեն տվել միայն կորոնավիրուսի և փոքր դահլիճի պատճառով։