Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մի փոքր քիչ ինքնապարգևատրվեք ու քաղաքացու հոգսերը հոգացեք». ԲՀԿ Ուսանողական խորհրդի նախագահ (տեսանյութ)

«Խոսում են մարդիկ, ովքեր Աժ-ի տարբեր տարիների աշխատանքի ընթացքում, ամենաբոցաշունչ խոսեցող մարդու թիմակիցներն են,- նշեց ԲՀԿ Ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ԱԺ-ում՝ հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հնչեցրած այն եզրույթին, թե պետք չէ բոցաշունչ ելույթներ ունենալ․

«Բազմաթիվ անգամներ այսօր, տարբեր մարդկանց կողմից հորդորվում է չտրվել էմոցիաներին։ Ուզում եմ հարցնել տիկին Վարդանյանին՝ այդ ի՞նչ փոխվեց»։

ՈւԽ-ի նախագահը հարց է ուղում նաև պատգամավոր Բաբկեն Թունյանին․ «Ունեն՞ք իրավունք արտակարգ դրության պայմաններում անգործ մնացած քաղաքացիներից պահանջել վարկային բարձր տոկոսներ վճարել։ Պահանջում եք մարդկանցից չտրվելու էմոցիաներին այն դեպքում, երբ մարդիկ կորցնում են իրենց գույքը»։

Լիաննա Մանուկյանը կոչ է անում պատգամավորներին երկար մտածել ու մտնել քաղաքացու դրության մեջ․ «Երբ քաղաքացին վարկ է վերցնում, գրվածա 20-30 տոկոս, բայց վերջում հաշվարկների արդյունքում հասկանում են, որ 60 տոկոսը գերազանցում է։ Սա ի՞նչ է, եթե ոչ սնանկացում։ Կոչ եմ անում մի փոքր քիչ ինքնապարգևատրվեք ու քաղաքացու հոգսերը հոգացեք, որ քաղաքացին վարկով չապրի»։