Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծաղրանք է քաղաքացուն անգրագետի տեղ դնել. Ծովինար Վարդանյան (տեսանյութ)

«Լսելով այս ելույթները՝ հասկանում եմ, որ ֆինանսական գրագիտության խնդիր ունենք,-նշում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խորհրդարանական լսումների ընթացքում,- ֆինանսական համակարգի խնդիրները բոցաշունչ ելույթներով լուծել հնարավոր չէ»։

Պատգամավորը զարմանում է, երբ ասվում է՝ վարկը տնտեսվարողին տրամադրելով դատապարտում են նրան սնանկության․ «Այնպես է ներկայացվում, ասես վարկեր վերցվում են միայն կենսական ծայրահեղ կարիքների համար։ Սակայն միտված են կենսական պայմանները բարելավելու համար նույնպես։ Ծաղրանք է քաղաքացուն անգրագետի տեղ դնել՝ փորձելով համախմբել ինչ-որ բանի շուրջ․ երբ խոսում ենք վարկային արձակուրդներից և պահանջում, որ տոկոսները չհաշվեն, խնդրում եմ՝ կարևոր է հասկանալ, որ գործ ունենք ուրիշ մարդկանց գումարների հետ»:

Վարդանյանի համար «Ո՛չ վարկային թալանին» ձևակերպումն արդեն իսկ սխալ է։ Կոչ է անում ՀԿ-ներին, ովքեր հիրավի անհանգստացած են այս խնդիրներով, ներկայացնել իրենց առաջարկները, որոնց առաջ պատգամավորները, նրա խոսքով, միշտ բաց են։