Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չկան քաղաքացու համար ընկալելի չափանիշներ՝ ինչու է բանկը մերժում կամ չի մերժում. Արման Թաթոյան (տեսանյութ)

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումներին․ «Հայաստանի ՄԻՊ-ը չունի իրավասություն զբաղվելու բանկերի դեմ ուղված բողոքներով, սակայն կատարում ենք որոշակի մոնիտորինգ։ Այս տարվա հունվարից մինչ օրս բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ ստացվել է 200 գրավոր-բանավոր դիմում՝ 400 անձից»։

Թաթոյանը փաստում է՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բողոքների պատճառ են դառնում բանկերի կողմից պահանջների ոչ պատշաճ իրազեկումը, պայմանագրերի բարդ ձևակերպումները, որոնք քաղաքացիները ստորագրում են մեխանիկորեն․

«Բանկային համակարգում պետք է պարզեցնել պայմանագրերի բովանդակությունը, մարդիկ դրանք ուղղակի չեն կարդում։ Չկան քաղաքացու համար ընկալելի չափանիշներ՝ ինչու է բանկը մերժում կամ չի մերժում։ Լուրջ խնդիր է քաղաքացու՝ դատական քաշքշուքների մեջ հայտնվելը։ Դատարանն անարդյունավետ է դարձել, առաջարկում ենք ստեղծել այլընտրանքային մարմին՝ դատարան չհասնելու համար»։

Մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացնում է՝ բանկային համակարգի հետ կապված հարցերը չափազանց զգայուն են, սակայն իրենք ամեն կերպ փորձում են նպաստել իրավական ակտերի կատարելագործմանը։