Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանը հորդորեց ՍԴ նախագահի ընտրությունը օրվա հարց չդարձնել

«Ես, իհարկե, ունեմ ասելիք, դիրքորոշում ոչ միայն այս, այլ նաև շատ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով ասել, մեկ նախադասությամբ կդժվարանամ այդ ամենը ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության աշխատակարգային նիստից առաջ։

Թովմասյանը չմանրամասնեց՝ արդյոք նախագահի թեկնածու առաջադրվելու հարց քննարկվել է որևէ մեկի հետ: Նա հիշեցրեց, որ ՍԴ նախագահն իր հիմնական ֆունկցիան կատարելիս ոչնչով չի տարբերվում մյուս դատավորներից և հորդորեց այս ընտրությունը օրվա հարց չդարձնել.

«Նախագահն ունի ընդամենը մեկ առաքելություն` ապահովել ՍԴ բնականոն աշխատանքը»,- նկատեց Հրայր Թովմասյանը։ Ինչ վերաբերում է անձամբ իր ընտրությանը, Թովմասյանը նշեց՝ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է 3 ասպեկտով.

«Դրանք պրոֆեսիոնալ հատկանիշներն են։ Ինքը և՛ ներսում, և՛ դրսում պետք է հեղինակություն լինի։ Երկրորդը՝ մարդկային հատկանիշներն են, թե որքանով է ինքն ունակ ՍԴ-ում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ դա թույլ տա մարդկանց աշխատել և վարչական, կազմակերպչական ունակությունները»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է պատկերացնում ՍԴ-ում իր աշխատանքը` հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որոնք տեղի ունեցան ՍԴ–ի և անձամբ իր անձի շուրջ, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ դրանք պետք է իրարից տարանջատել. «Դրանից դուրս ինչ ասել և արել եմ, ես դրա տերն եմ, որտեղ էլ կլինեմ՝ երկրի ներսում, թե դրսում»- ասաց Հրայր Թովմասյանը։