Բացել լրահոսը Փակել լրահոսը
120171614_2576207909294556_1159691417589821094_o
A A
Պաշտոնական

Շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին

Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։ Գործընթացը համակարգել է Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը։

Ամիսներ շարունակ կամավորական խումբը շրջել է Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվել են աղտոտված արագիլներ։

ℹ️Հիշեցնենք, որ իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել էին այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ էին տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Հունիս-հուլիս ամիսների հետազոտությունները ցույց էին տվել, որ աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։

?Հայաստանի կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգված կամավորների շնորհիվ արդեն երրորդ տարին է, ինչ արագիլներն այդ շրջանում հայտնաբերվում են ու մաքրվում։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք ժամանակ են տրամադրել և աջակցել են սպիտակ արագիլների փրկության անգնահատելի առաքելությանը։

Շրջակա միջավայրի նախարարություն