Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ-ի աշխատակարգային նիստը ընդմիջվել է․ ՍԴ նախագահի ընտրության հարցը չի քննարկվել (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը ընդհատվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Վերջինս նշեց՝ նախագահի ընտրության հարցին չեն հասել, մոտ երեք ժամվա ընթացքում քննարկել են տեխնիկական երկու հարց։

Առաջին հարցը վերաբերել է մի քանի լրատվամիջոցի գրավոր դիմում-խնդրանքին՝ նիստը լուսաբանելու վերաբերյալ, ՍԴ դատավորները որոշել են քննարկել և այնուամենայիվ թույլ չտալ լրատվամիջոցներին լուսաբանել նիստը։

Երկրորդ հարցը վերաբերել է նիստի տեսաձայնագրման հարցին։ Որոշվել է նիստի ողջ ընթացքը տեսաձայանգրել։ Կհրապարակվի դա թե ոչ, Շաթիրյանը նշեց, որ չի կարող ասել։

ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11-ին։ Շաթիրյանը հույս հայտնեց, որ վաղը անցում կկատարեն նախագահի ընտրության հարցին։