Բացել լրահոսը Փակել լրահոսը
607A2311-16FF-4149-B039-4D20E4404F1A_cx0_cy9_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջան. Երկրի ղեկավարների ելույթները՝ տեսակապով (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանն անցնում է անսովոր պայմաններում: ՄԱԿ-ի ամբիոնից երկրների առաջնոդների ելույթները փոխարինել են տեսակապային ուղերձները

75 տարի առաջ Երկրորդ աշխարհամարտի ավարտով ազդարարվեց Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծման մասին, որի հիմնականառաքելությունն է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը: Սովորաբար սեպտեմբերյան այս օրերին դեպի Նյու Յորք էին ուղեւորվում աշխարհի շատ երկրների առաջնորդներ ու պատվիրակություններ՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նիստին մասնակցելու, իրենց երկրների միջազգային օրակարգն ու դիրքորոշումները ներկայացնելու համար: Նյու Յորքը մի քանի օրով վերածվում էր միջազգայինանցուդարձի ու համաշխարհային գլոբալ խնդիրների քննարկման հարթակի:

Այս տարի, սակայն, գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանն անցնում է անսովոր պայմաններում: ՄԱԿ-ի ամբիոնից մեկը մյուսին հաջորդող երկրների առաջնոդների ու բարձրաստիճան այրերի ելույթները փոխարինել են տեսակապային ուղերձները: Գլոբալ համավարակի պայմաններումՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի սրահում են միայն կազմակերպությունում երկրների ներկայացուցչությունների դեսպաններն ու դիվանագետները:

Իր ուղերձում ԱՄՆ նախահագ Դոնալդ Թրամփը մեղադրել է Չինաստանին վիրուսի տարածման հարցում՝ այն անվանելով ՛՛չինական՛՛ վիրուս: Նախագահը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Պեկինին իր գորոծողությունների համար: Բացի այդ, նախագահ Թրամփն ասել է` Ամերիկան կատարում է իր առաքելությունը որպես խաղաղարար, բայց դա խաղաղություն է ուժի միջոցով: Մենք այժմ ավելի ուժեղ ենք, քան երբևէ: Ըստ նրա՝ եթե ՄԱԿ -ն արդյունավետ կառույց է, ապա պետք է կենտրոնանա աշխարհի իրական խնդիրների վրա, ներառյալ ահաբեկչությանը, կանանց բռնաճնշումներին, թմրանյութերի շրջանառությանը, մարդկանց և սեռական թրաֆիկինգին, կրոնական հետապնդումներին և կրոնականփոքրամասնությունների էթնիկ զտումներին:

Հանդես եկող այլ երկրների ղեկավարներ ևս ներկայացրեցին իրենց տեսլականները: Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարեց, որ Չինաստանն աշխարհի ամենամեծ զարգացող երկիրն է, որը հավատարիմ է խաղաղ, բաց, համագործակցային և ընդհանուր զարգացմանը: Պեկինը նշել է, որ մտադիր չէ վարել ոչ սառը, ո՛չ էլ իրական պատերազմ ցանկացած երկրի հետ, սակայն ընդգծել է, որ միաբևեռ աշխարհը տանում է փակուղի: Չինաստանը կոչ է արել միասնականության համավարակի դեմ պայքարում՝ վստահություն հայտնելով , որ մարդկությունն այն կհաղթահարի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ իր ուղերձում ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման կարևորությունը, որով պետք է ստեղծվի «արդարացիորեն ներկայացված» մարմին: Ըստ նրա՝ ներկայիս Անվտանգության խորհրդի ձևաչափը, ուր յոթ միլիարդ մարդու ճակատագիրը որոշում են հինգ մշտական անդամներ, անարդար է և անկայուն. «Մենք չենք կարող հաղթահարել այսօրվա մարտահրավերները նախորդ դարի կարիքների համար ստեղծված կառույցների միջոցով», - ընդգծել է Էրդողանը:

Այս հարցի շուրջ սակայն այլ կարծիքի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով իր ուղերձում վստահություն հայտնեց, որ ՄԱԿ-ի ԱԽ հինգ միջուկային տերությունների վետոյի իրավունքն արտացոլում է աշխարհում առկա ռազմա-քաղաքական բալանսը, փորձված գործիքակազմ է դիվանագիտական պատմության մեջ և պարտադիր պայման միջազգային կայունության պահպանման հարցում: Պուտինը նաև կոչ է արել վերացնել պատժամիջոցները հետհամավարակային տնտեսությունները վերականգնելու համար և գործել միասնաբար՝ միջազգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով՝ հենվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա:

Վեհաժողովին միջազգային կայունության և զարգամցման հարցերում իր մոտեցումները ներկայացրեց նաև Հայաստանը ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նա իր խոսքում ընդգծեց միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ հարգանքի կարևորությունը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ը օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Ըստ Հայաստանի վարչապետի՝ ինքնորոշման իրավունքի մերժումն այսօր կհանգեցնի բռնաճնշումների ու նոր բռնությունների: