Բացել լրահոսը Փակել լրահոսը
47914_b
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

«Անկախության տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել երկրի սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կծառայեն երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշել է Ուզբեկստանի նախագահը: Նա նախագահ Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: