Բացել լրահոսը Փակել լրահոսը
47672_b
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Էստոնիայի նախագահը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը:

«Քանի որ բոլորս դիմակայում ենք կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին, ցանկանում եմ իմ աջակցության խոսքը հղել Հայաստանի ժողովրդին: Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կախված ենք մեկս մյուսից և ապացուցում, որ լուծումները կարող են գտնվել միայն սերտ համագործակցության պայմաններում:

Հուսով եմ՝ մեր երկրները կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը:

Հուսով եմ նաև, որ երբ համավարակը կդառնա վերահսկելի, հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Էստոնիայում»,- մասնավորապես ասված է Էստոնիայի նախագահի շնորհավորական ուղերձում: