Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նավուր գյուղում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ին, ժամը 03:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր (3000 հակ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։06-ին։