Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան
A A
Քաղաքականություն

«Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին». Դավիթ Տոնոյանը՝ Ալիեւի հայտարարությունների մասին (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե բանակցությունները որպես այդպիսին տապալված են։

Դե եթե չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն,- կարճ արձագանքեց Տոնոյանը։

Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրում այդ հարցում, Տոնոյանն արձագանքեց. «Իրականության մեջ բա հո ինքն իրեն չի մեղադրելու։ Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»։

Դավիթ Տոնոյանը կոչ արեց անհոգ լինել, «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք, միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»,- վստահեցրեց նա։

ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթ շնորհավորելով հայ ժողովրդին՝ Դավիթ Տոնոյանն ասաց. «Մաղթում եմ մեր ժոովրդին ուժ և տոկունություն, հաղթահարելու է բոլոր փորձությունները, որոնք կարող է ունենալ, հնարավոր ու կանխատեսելի է։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետև մեր ցանկացածը, մեր կամեցածը միայն արդար է»։

Տեսանյութը՝ Ֆակտոր-ի