Բացել լրահոսը Փակել լրահոսը
119897377_4368003529938007_7815210555838524299_o
A A
Պաշտոնական

ԼՀԿ պատգամավորները հանդիպել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Արկադի Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդմոն Մարուքյանը կարեւոր է համարել արցախցի գործընկերների հետ սերտ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, արտաքին հարաբերությունների եւ այլ ոլորտներում:

Խմբակցության ղեկավարը շեշտադրել է միջխորհրդարանական կապերի զարգացման շարունակականության անհրաժեշտությունն ու կարեւորությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը նույնպես կարեւորել է հայկական երկու պետությունների խորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված քայլերն ու միջոցառումները: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Արցախի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Երեւանում:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր ևս: