Բացել լրահոսը Փակել լրահոսը
119735876_797974764302264_6028527710193728348_o
A A
Պաշտոնական

Ձմռանը դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցվել էր՝ սաստիկ ցրտի պատճառով. այն կհիմնանորոգվի

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Բարձրաշենի միջնակարգ դպրոցը շուտով կհամալրի մարզի հիմնովին վերանորոգված կրթօջախների շարքը: Դպրոցն ամբողջությամբ կհիմնանորոգվի պետական միջոցներով:

Եթե կհիշեք, ձմռանը դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցվել էր՝ սաստիկ ցրտի պատճառով:

🔰 Վերջին տասնյամյակում դպրոցում վերանորոգում չի իրականացվել, այն 3-րդ կարգի վթարային է: Կհիմնանորոգվեն և կփոխվեն դպրոցի շենքի տանիքը, պատուհանները, հատակն ու դռները, կիրականացվի ներքին ինժեներական ենթակառուցվածքների համակարգերի կառուցում, կանցկացվի ջեռուցման համակարգ:

🏪 Շենքը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար. կկառուցվեն թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն, ըստ անհրաժեշտության՝ վերելակ կամ վերհան սարք:

🖇 Նախագծով նախատեսված է նաև տարածքի բարեկարգում, ասֆալտապատում, կանաչապատում և լուսավորության համակարգի կառուցում:

 Ի դեպ, դպրոցի շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հայտարարվել է մրցույթ:
📌 Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը՝ ժամը 11:30»: