Բացել լրահոսը Փակել լրահոսը
170920AycArajnagits
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ սեպտեմբերի 16-ին այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և ծանոթացել օպերատիվ իրավիճակին:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման ուղղությամբ ջանքեր չեն խնայվելու: Նախագահ Հարությունյանը նշել է նաև, որ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին: