Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ երեք դատավորները երդվեցին (տեսանյութ)

Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկեց Սահմանդրական դատարանի նորընտիր դատավորների երդման արարողությամբ:

Նախագահի առաջադրած և ԱԺ-ի ընտրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, մինչ երդումը նախ շնորհակալություն հայտնեց նախագահին՝ իր թեկնածությունն առաջադրելու և ԱԺ-ին՝ վստահության քվեն տալու համար:

ՍԴ երեք դատավորները երդվեցին հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը և ապահովել սահմանդրության գերաայությունը՝ գործելով անկախ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ 3 դատավորի է ընտրել` Արթուր Վաղարշյան, Էդգար Շաթիրյան և Երվանդ Խունդկարյան: