Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստան գնալ ցանկացողների ակցիան ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

«Բանակցել և բացել ճանապարհները» վանկարկումներով ՌԴ մեկնելու պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիներն այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց: Նրանք ՀՀ կառավարությունից և ԱԺ-ից պահանջում են բանակցել ՌԴ գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը բացի Հայաստանի հետ սահմանը։

«Դուք չեք կարող այդքան մարդու աշխատանքով ապահովել, բացեք սահմանները, որպեսզի մարդիկ գնան, աշխատեն, ապահովեն իրենց բարեկեցությունը»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց, որ պարբերաբար իրենց խոստացել են, որ կպատասխանեն, բայց առայսօր որևէ արձագանք չեն ստացել, ուստի շարունակելու են իրենց ակցիաները, մինչև իրենց խնդրին լուծում տրվի:

Հիշեցնենք, որ այս պահանջով հանդես եկող քաղաքացիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել նաեւ Կառավարության, Արտաքին գործերի նախարարության դիմաց։ Վերջին անգամ նրանք անգամ հանդիպում են ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Պատգամավորները խոստացել էին ԱԺ այսօրվա նիստում բարձրացնել իրենց հարցը։