Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Վարչապետը Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամի եւ «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Ամուլսարի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: 

 

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում: