Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ես հեղափոխություն արած տղա եմ, և զուր են ձեր ջանքերը». Էդմոն Մարուքյանը մեջբերեց Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)

Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է նախարարին։ Այս մասին ԱԺ-ի բակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը.

«ԼՀԿ-ն խորհրդարանում, լինելով հանդերձ, չի կարող Խորհրդարանի շենքից դուրս եղած որեւէ բողոքի ձայն չհնչեցնի Խորհրդարանում։ Մենք կարծում ենք, որ Արայիկ Հարությունյանն այս պահին ամենաշատ բողոքի ալիք բարձրացրած, ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է եւ պետք է հեռանա։ Վաղը լինի քվեարկություն, բնականաբար, իշխող խմբակցության կողմից այն կտապալվի»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։

Մարուքյանն անդրադարձավ նաև Հարությունյանի և իշխող խորհրդարանական մեծամասնության պնդումներին, թե իրենց դեմ կեղծ քարոզչություն է իրականցվում.

«Այդքան որ ասում են՝ սուտ է, կեղծ քարոզչություն է իրականացվում մեր դեմ. եթե 88 հոգանոց խմբակցությունը չի կարողանում սուտ հերքել, եթե իհարկե սուտ բան կա, ուրեմն այդ խմբակցությունն ինչ անելիք ունի։ Եթե նախարարն ամբողջ «սուպեր» նախարարության ղեկավարությամբ չի կարողանում սուտ հերքել, ապա պետք է հրաժարական տա»։

ԼՀԿ ղեկավարը պնդեց՝ Արայիկ Հարությունյանը կանգնած է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ճանապարհին, բայց իշխող խմբակցությունը ցանկացած պարագայում պաշտպանելու է նրան, ուստի նախարարն ունի այլընտրանք՝ կարող է հրաժարական տալ և գնալ.

«Նա ասել է, որ հեղափոխության առաջնորդներից եմ։ Դա նշանակում է, որ իզուր են ձեր ջանքերը, որ ինձ կարող եք հեռացնել, ես հեղափոխություն արած տղա եմ»։