Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն․ Արարատ Միրզոյանը՝ Անի Սամսոնյանին (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին օրինագծերի քվերակության ընթացքում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ցանկացել է պաստառով ներս մտնել, սակայն իրեն թույլ չեն տվել։ Նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց՝ «Ելք» խմբակցության պատգամավոր եղած ժամանակ ԱԺ է բերել հրավառ նյութեր և իրականացրել ակցիա։ Սամսոնյանը խնդրեց բացատրել, թե ինչո՞վ կարող է խանգարել իր պաստառը, որը չեն թույլատրում այդ պահին մտցնել նիստերի դահլիճ: 

Անի Սամսոնյանը ԱԺ նախագահին խնդրեց հրահանգել աշխատակազմին, որպեսզի թույլ տան՝ այդ պաստառը մտցնի դահլիճ

«Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդեք մեր բոլոր ակցիաները»,- հայտարարեց պատգամավորը:

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն արձագանքեց

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն: Ի՞նչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է իմ՝ հրավառ նյութեր ներս բերելու դեպքին, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, և այդպես ստացվեց»: Արարատ Միրզոյանը խոստացավ ծանոթանալ իրավիճակին։