Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամն
A A
Քաղաքականություն

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները «ջրբաժանային» փուլում են. ԵՄ գլխավոր պատվիրակ (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ շրջադարձային փուլում են,- ասել է դաշինքի գլխավոր դիվանագետը՝ հորդորելով Անկարային հետ կանգնել Միջերկրական ծովի արեւելքում հակամարտությունից և երկրում պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորել Բորելի խոսքով՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կախված են նրանից, թե ինչ կլինի հաջորդ օրերին. «Թուրքիայի հետ հարաբերությունը շարունակվում է՝ հուսալով, որ դրանում Եվրախորհուրդը կկարողանա կառուցողական մոտեցում զարգացնել: Հաստատ կարող եմ ասել, որ այդ հարաբերությունների պատմության մեջ ջրբաժանային պահ է: Գնդակը կհայտնվի այս կամ այն կողմում՝ կախված նրանից, թե ինչ տեղի կունենա առաջիկայում»:

ԵՄ առաջնորդները պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ՝ քննարկելու Թուրքիայի հարցը:

Տարածաշրջանում լարվածություն է առաջացել բնական գազով պոտենցիալ հարուստ ծովային տարածքների շուրջ Թուրքիայի հետաքրքրվածության պատճառով, ինչը հակասում է Հունաստանի և Կիպրոսի շահերին: Մի քանի երկրներ ծովային զորավարժություններ են անցկացրել այնտեղ, իսկ Թուրքիան Կիպրոսի մերձակայքում նավթ և գազ է որոնում: