Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Պաշտոնական

Հրաժարվում եմ հավատալ, որ հեղափոխական ուժը պատրաստ է Երվանդ Խունդկարյանին վստահել մեր մանուկ ժողովրդավարության պաշտպանությունը. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հրաժարվում եմ հավատալ, որ մեր երկրի ժողովրդավարացումն անշրջելի դարձնելու համար պատասխանատու հեղափոխական ուժը պատրաստ է Հայաստանի ժողովրդավարության գերեզմանափորերից մեկին՝ Ա1+ հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանից իջեցված քաղաքական հրահանգը դատական կարգով վավերացրած իշխանական կամակատար Երվանդ Խունդկարյանին վստահել մեր մանուկ ժողովրդավարության պաշտպանությունը:

«Իմ քայլը» խմբակցության ողջամիտ և տարիների պայքարի բովով անցած պատգամավորները պետք է իրենց ձեռքը վերցնեն դրության պատասխանատվությունը և հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը:

Այդպիսի ընտրությունը էական վնաս է հասցնելու ժողովրդավարական Հայաստանին, Հայաստանի ժողովրդավարացումն անշրջելի դարձնելու մեր միասնական ջանքին և երազանքին»: