Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Պաշտոնական

Քաղաքացիներին և իրավաբանական անձանց բազմաթիվ անհարմարություններ ենք պատճառում. Ռուստամ Բադասյանի գրառումը (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հարկադիր կատարման ոլորտում քաղաքացիներին և իրավաբանական անձանց բազմաթիվ անհարմարություններ ենք պատճառում, որի համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։
 

Ներկայում ակտիվ աշխատում ենք Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ ոչ համաչափ կիրառվող արգելանքները բացառելու ուղղությամբ, իսկ մինչ այդ պատրաստել ենք ոչ ֆորմալ խնդիրների ներկայացման հարթակ։
Տեսանյութում նկարագրված դեպքերի հանդիպելիս՝ կարող եք կապ հաստատել  Քո արգելանքը խմբի հետ»: