Բացել լրահոսը Փակել լրահոսը
2016_glags_armenia_usa_415608074
A A
Պաշտոնական

Վաղը կմեկնարկի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը

Սեպտեմբերի 14-ից մեկնարկելու է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական՝ երկրորդ նիստը, որն ամփոփելու է նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու ուրվագծելու է համագործակցության համար նոր առաջնահերթությունները:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` նիստն անց է կացվելու հեռավար ձևաչափով՝ ՀՀ և ԱՄՆ ոլորտային ավագ պաշտոնայների մասնակցությամբ մի շարք հանդիպումների անցկացմամբ:

Տեղեկանք: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մեկնարկել է 2019թ. մայիսին՝ Երևանում անցկացված անդրանիկ նիստի ընթացքում:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում քննարկվել են բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը, իրավապահ ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին հատկացվող աջակցությանը` միտված ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելուն: Ռազմավարական երկխոսության առաջին նիստի ընթացքում կողմերը կարևորել են նաև երկկողմ տնտեսական, գիտական ու մշակութային կապերի խթանումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը: