Բացել լրահոսը Փակել լրահոսը
5a7ac281ec05c4b5310000a9
A A
Պաշտոնական

«Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ձմերուկների վաճառքի կետին․ կա մեկ զոհ, հինգ տուժած

ՃՏՊ Երասխ գյուղի մոտակայքում․ կա զոհ և տուժածներՍեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ձմերուկների վաճառքի կետին․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ, հինգ տուժած։

 

Ի դեպ, shamshyan.com-ի տվյալներով, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է:

Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է: