Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Եղիպատրուշ գյուղում այրվել է 450 հակ անասնակեր

Սեպտեմբերի 10-ին, ժամը 20։10-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:52-ին, մարվել` սեպտեմբերի 11-ին, ժամը 01:56-ին: Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 450 հակ կուտակած անասնակեր։