Բացել լրահոսը Փակել լրահոսը
119064074_3112972272162990_7117817477570404273_o
A A
Պաշտոնական

Անկախության օրը Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը: 
«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով»,-հայտնում են դեսպանությունից:

Դեսպանությունն այս հուզիչ իրադարձությանը ներկա գտնվել ցանկացողներին հրավիրում է մասնակցելու միջոցառմանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին ժամը 22:00-ին (Երևանի ժամանանով սեպտեմբերի 22-ին ժամը 06։00-ին) և կտևի 15 րոպե: