Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է շքանշանով․ նախագահը հրամանագիր է ստորագրել (տեսանյութ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Լ. Հ. ԱԹՈՅԱՆՑԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Կինոարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լեոն Հարությունի ԱԹՈՅԱՆՑԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. օգոստոսի 26
Երևան
ՆՀ-201-Ա

 

Իդեպ առաջարկում ենք դիտել Լևոն Աթոյանցի հետ «Ա1+» ի՝ 2016 թ․-ին նկարած տեսանյութը։