Բացել լրահոսը Փակել լրահոսը
118986032_2712642115618993_4300351069521152319_n
A A
Պաշտոնական

23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս (տեսանյութ)

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն.

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 246․770․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 770․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 11․470․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 235․250․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (161.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

💰Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 942․500 ՀՀ դրամ: