Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Քաղաքականություն

Տարիներով կուտակված խնդիրներ են. Ռուստամ Բադասյանը՝ դատաիրավական համակարգի մասին (տեսանյութ)

Դատաիրավական բարեփոխումները բավականին ինտենսիվ ընթացքի մեջ են։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այսպես արձագանքեց Մարտի մեկի զոհերի իրավահաջորդների դիտարկումներին, թե դատաիրավական համակարգում կոնկրետ տեղաշարժ չի արձանագրվել։

Բադասյանը կոնկրետ Մարտի 1-ի գործի վերաբերյալ դիտարկումներ չարեց, ասաց՝ նախ ծանոթ չէ իրավահաջորդների դիտարկումներին, նաև ճիշտ չի համարում կոնկրետ գործի հետ կապել դատաիրավական համակարգի բարեփոխումները։

Բադասյանը չժխտեց, որ դատաիրավական համակարգում կան խնդիրներ: Նրա խոսքով՝ կա միտում դատական նիստերը ձգձգելու, արդարադատություն իրականացնելուց խուսափելու , կոնկրետ գործով ինքնաբացարկ հայտնելու կամ չհայտնելու վերաբերյալ, բայց դրանք տարիներով կուտակված խնդիրներ են։