Բացել լրահոսը Փակել լրահոսը
1576235928_0_0_3018_1699_1920x0_80_0_0_18f60c77bec028f9b03d6748af753c79
A A
Քաղաքականություն

Սահակաշվիլիի կուսակցությունը նրա թեկնածությունն է առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնում

Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ0 Միխայիլ Սահակաշվիլին է, վերջինիս  առաջադրել է իբրև Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն,  գրում է ТАСС-ը:

«Միասնական ազգային շարժումը եւ բոլոր կուսակցությունները, որոնք մտնում են ընդդիմադիր միավորման մեջ, որոշել են նրա թեկնածությունն առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնին»,- ասել է Վաշաձեն:

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ Վրաստան: