Ալեն Սիմոնյանն առաջարկում հինգ անգամ ավելացնել զրպարտության եւ վիրավորանքի դեպքում փոխհատուցման գումարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ այս ամենը կզսպի այն մարդկանց, ովքեր «գայթակղության գնալով տարածում են ստահոդ տեղեկություններ», ինչպես նաև որոշ չափով կազատի քաղաքացիներին «համացանցի աղբից»։
Նրա խոսքով՝ այս քայլն անհրաժեշտ է, ինչ-որ չափով էլ ուշացված։
Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։
«Գտնում եմ, որ այդ քննարկումը կարևոր է և պետք է ապահովի ավելի լայն մասնակցություն։ Կուզենամ լսել «Լուսավոր Հայաստան» խմբակցության, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ինչպես նաև «Իմ քայլի» պատգամավորների կարծիքները»,- ասում է նա։