Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:17-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Արա Կ․, ծնված 1964 թ․), «Mercedes-Benz E-Class» (վարորդ՝ Վաղինակ Մ․, ծնված 1986 թ.) և «ԳԱԶ-3308» (վարորդ՝ Հայկ Հ․, ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա, իսկ «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան տարածքում: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Անուշ Կ․-ն (ծնված 1989 թ․), «ԳԱԶ-3308» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հայկ Հ․-ն և ուղևոր Ռուբեն Վ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև Անուշ Կ․-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Հայկ Հ․-ն և Ռուբեն Վ․-ն ՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, ուղղել «BMW» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: