Բացել լրահոսը Փակել լրահոսը
118802304_1545359882303745_4209105122668081474_n
A A
Պաշտոնական

Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ ավտոճանապարհը հիմնանորոգվում է

ՀՀ Արագածոտնի մարզով անցնող Տ-1-39, (Մ-19) Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ (Տ-1-17) ավտոճանապարհի 3.9 կմ հատվածում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։

Հիմնանորոգման շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։

Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 322 500 000 ՀՀ դրամ։