Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոմանոս Պետրոսյան
A A
Պաշտոնական

Անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է. նախարար (տեսանյութ)

Անտառպահպանությունն ու անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է։ Այդ մասին գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ տեսանյութ հրապարակելով.

«Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որի կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսության զարգացման առումով։

Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, խնդիրներ, որոնց մեծ մասի լուծումը կարող ենք տալ հենց մենք։ Խնդիրների վերհանումը պետք է լինի առարկայական և ամբողջական, իսկ լուծմանն ուղղված քայլերը՝ համակցված հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին նախաձեռնվում են մի շարք համալիր ծրագրեր։